Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի նմուշներ

Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի նմուշներ
10.12.2012 | 17:11

«Չուխաջյանֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կամերային երաժշտության երեկո:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ունկնդրին կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի նմուշներից: Ծրագրում ներառված են Ստեփան Շաքարյանի, Սվետլանա Ալեքսանյանի, Հովհաննես Մանուկյանի, Կարեն Անանյանի, Վահրամ Բաբայանի, Դավիթ Գիլանյանի, Արմեն Պողոսյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես կգան Վահրամ Բաբայանը (դաշնամուր), Կարեն Անանյանը (դաշնամուր), Աննա Անդրիասովան (ջութակ) և Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ): Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ